Հասարակություն Բարի օր 

Թույլ է պնդումը, թե օրենսդրությունը չի նախատեսել անկախ պատգամավորի գոյությունը ԱԺ-ում. Արսեն Բաբայան

ԱԺ մարմիններից մեկը պատգամավորն է: Եթե ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը պարտադիր պայման չի սահմանել, որ պատգամավորը խմբակցությունից դուրս գալուց պետք է հրաժարվի մանդատից (միաժամանակ սահմանել է դուրս գալու իրավունք), ապա ինքնին արդեն սահմանվում է, որ ԱԺ-ում կարող է լինել այնպիսի մարմին (պատգամավոր), որը որևէ խմբակցության մեջ չէ: Հետևաբար թույլ է պնդումը, թե օրենսդրությունը չի նախատեսել անկախ պատգամավորի գոյությունը ԱԺ-ում:

Հենց մանդատից զրկվելու պայմանի բացակայությամբ ոչ միայն չի արգելվում պատգամավորի գոյություն առանց խմբակցության պատկանելիությամբ, այլ հակառակը, հենց նախատեսվում է այդպիսին: Իսկ թե ամեն մեկս անունն ինչ կդնենք (անկախ, ազատ, երկնային կամ պողոս), դա օրենքին ամենևին չի էլ հետաքրքրում: Դրանով չենք կարող արգելել այդ պատգամավորի լիազորությունների շարունակումը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան

Նույն շարքից