Բարի օր Հասարակություն Տեսանյութեր Ֆեյսբուք 

Ես իմ պարտքն եմ համարում իրազեկել իմ շատ սիրելի արցախցիներին սորոսի վարձկանների բուն էության մասին. Նարեկ Մալյան /տեսանյութ/

analitik.am

 

 

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Իմ շատ սիրելի արցախցիներ, ինչպես գիտեք սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ընտրություններին ՀՀ-ից դիտորդական առաքելությամբ կլինեն սորոսական կազմակերպություններ: Դրանցից մեկը` Իրազեկ Քաղաքացի Հ/կ-ն է, որը հիմնադրվել և աշխատում է Սորոսի փողերով: Ես իմ պարտքն եմ համարում իրազեկել իմ շատ սիրելի արցախցիներին սորոսի վարձկանների բուն էության մասին:

Տեսանյութում Դանիել Իոաննիսյանը և նրա մայրիկ` Նարինե Ղազարյանը գումար են վերցնում Գագիկ Ծառուկյանից և հուզված «մեեեեծ» շնորհակալություն են հայտնում նրան:

Իոաննիսյանը այսօր նույն պաթոսով գումար է վերցնում մեկ այլ օլիգարխից` Ջորջ Սորոսից և հավատարմորեն ծառայում իրեն վարձած օլիգարխին:

Ինչպես և բազմաթիվ անգամ ասել եմ սորոսակաների համար աշխարհի ամենակարևոր բանը դոլարն է: Նրանք այնպիսի կառուցվածք ունեն, որ հանուն այդ փողի պատրաստ են ամեն ինչի:

Ասածս ինչ է, որ, հենց սորոսի վաստակները սկսեն համը հանել, մի հատ 100 դոլարանոցով ճպպացրեք բերաններին, իրենք դա շատ են սիրում»:

 

 

 

Նույն շարքից