Հասարակություն 

Դոնաթելլա Վերսաչեն ներողություն է խնդրել Հոնկոնգն առանձին երկիր անվանելու համար /Լուսանկար/

 

 

Versace-ն տարբեր քաղաքների և երկրների անուններով շապիկներ է թողարկել: Պարզվում է, որ ապրանքանիշը սխալ է թույլ տվել՝ Հոնկոնգը և Մակաոն անվանելով ոչ թե Չինաստանի վարչական շրջաններ, այլ` առանձին պետություններ: Դրա պատճառով չինացի դերասանուհի Յան Մին հրաժարվել է համագործակցել ապրանքանիշի հետ: Ըստ Յանի, Versace-ն վնաս է հասցրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքային ամբողջականությանը և վիրավորել նրա բնակիչներին: Դերասանուհուն աջակցել են սոցիալական ցանցերի օգտատերերը:

Versace-ն արդեն վաճառքից հանել է շապիկները, իսկ  Դոնաթելլա Վերսաչեն անձամբ է մեկնաբանել սխալը և ներողություն խնդրել բոլորից, ումը դա կարող էր վիրավորել։

«Ես խորապես ցավում եմ մեր ընկերության կողմից վերջերս թույլ տված սխալի համար, որը ներկայումս ակտիվորեն քննարկվում է տարբեր սոցիալական ցանցերում: Ես երբեք չէի մտածել Չինաստանի ազգային ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մասին, ուստի ես անձամբ կցանկանայի ներողություն խնդրել այսպիսի անճշտությունների համար»,-գրել է նա իր Instagram-ում:

Նույն շարքից