Հասարակություն Տեսանյութեր 

Ծեծկռտուք՝ մանկական կլինիկաներից մեկում․ Այցելուները քաշքշել են իրար /Տեսանյութ/

analitik.am

 

 

Թաթարստանում մանկական կլինիկաներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել մանկաբույժի մոտ սպասող այցելուների միջև։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ВКонтакте սոցիալական ցանցում:

 

Կադրերում երևում է, թե ինչպես է կանանցից մեկը փորձում թոշակառուին դուրս հանել բժշկի աշխատասենյակից, ով հավանաբար, փորձել է ներխուժել մանկաբույժի մոտ` խախտելով հերթը։

 

Մնացած այցելուները փորձել են միջամտել ի պաշտպանություն տարեց կնոջը, որը խնդրել է թույլ տալ նրան մտնել բժշկի մոտ: Բայց հարձակվող կինը շարունակել է քաշքշել թոշակառուին:

 

Ականատեսները խնդրել են տղամարդկանց միջամտել, բայց նրանք որոշել են չխառնվել: Ավելին, վեճը տեղի է ունեցել մի քանի երեխաների ներկայությամբ:

 

Նույն շարքից