Հասարակություն 

Փոփոխություններ` Ռուսաստանում վարորդական իրավունք ստանալու վերաբերյալ

 

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը պատրաստել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկ, որի համաձայն 18 տարին լրացած անձինք կարող են մեքենա վարել, եթե քննությունն անցնեն փորձառու վարորդի ներկայությամբ։

Այնուամենայնիվ, նոր փոփոխությունները վերաբերում է միայն «B» կարգի տրանսպորտային միջոցներին։ Նշվում է, որ փոփոխությունները նախատեսված են «Ճանապարհային անվտանգության մասին» Դաշնային օրենքի համար:

Ավելի վաղ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունն առաջարկել էր թույլ չտալ ճանապարհային ոստիկանությունում անցնել քննություն նրանց, ովքեր մեքենա են վարել ոչ սթափ վիճակում։

Նույն շարքից