Հասարակություն Ֆեյսբուք 

Ո՞րն է ամեն օր ժամը 00։00-ին հիմնը բոլոր հեռուստաալիքներով հնչեցնելու իմաստը. Հայկ Ղուկասյան

analitik.am

Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն իր էջում գրում է.

«Ով կարող է ինձ բացատրել, թե ամեն օր 00։00-ին Հայաստանի Հանրապետության հիմնը բոլոր հեռուստաալիքներով հնչեցնելու իմաստը որն է: Ես, որպես սպորտի ներկայացուցիչ, ամեն անգամ հիմնը լսելով, կարելի է ասել նաև բնազդաբար ոտքի եմ կանգնում, ձեռքս դնում սրտիս և երգում:

Հիմա որն է իմաստը, երբ շատերը քնած են, հարևանի հեռուստացույցի ձայնից լսվում է։

Վստահ եմ, որ ավելի լավ կլիներ հիմնը հնչեր ամեն առավոտ 9։00 մանկապարտեզներից, դպրոցներից և ուսումնական հաստատություններից, այդ ժամանակ կասեի կեցցե Հայաստան, քո լույսը բացվում է մատաղ սերնդի ձայնից, այլ ոչ գիշերվա 12֊ին»։

 

Նույն շարքից