ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրապարակել է իր և փոխնախարարների լուսանկարները` այն մակագրելով «Երիտասարդներով» անունով:
Հետաքրքիր է` ունեցել է արդյո՞ք Հայաստանի Արդարադատության նախարարությունն այսքան երիտասարդ ղեկավարությունը:
Նախարարի և փոխնախարարների տարիքային գումարը կազմում է ընդամենը 154 տարի: Ամենաերիտասարդը փոխնախարար Սրբուհի Գալյանն է, նա ընդամենը 27 տարեկան է: Իսկ ամենամեծը` փոխնախարար Քրիստիննե Գրիգորյան է` 38 տարեկան:
Ինչ վերաբերում է նախարարին, ապա Բադասյանը 28 տարեկան է: