Հասարակություն 

Գողը ներխուժել է բնակարան և նախաճաշ պատրաստել իր համար

 

 

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թամփա քաղաքում գողը ներխուժել է տեղացիներից մեկի տուն և նախաճաշ պատրաստել իր համար: Այս մասին հաղորդում է «ABC News» տեղեկատվական պորտալը։

Ըստ ոստիկանության տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Տան տերը, որը ցանկացել է անանուն մնալ, արթնացել է և իր խոհանցում հայտնաբերել գողին, որը նախաճաշ պատրաստելիս է եղել: Հանցագործն անակնկալի չի եկել և տան տիրոջն առաջարկել է գնալ և շարունակել քնել։

Ամերիկացին զանգահարել է ոստիկանություն, որից հետո հարձակվողը դիմել է փախուստի: Նրան բռնել են հանցագործության վայրի հարևանությամբ գտնվող անտառում և ձերբակալել:

Պարզվել է, որ գողը 19-ամյա ծովային Քևին Քրիմն է: Ձերբակալության մասին հաղորդման մեջ ասվում է, որ տղամարդը հնարավոր է գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։

Նույն շարքից