Միջազգային Քաղաքականություն 

Ինչ է պահանջում Թրամփը Զելենսկիից

 

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ստիպել ուկրաինական նոր իշխանություններին միջամտել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին, որպեսզի օգնեն նրան հաղթել: Այս տեսակետն է արտահայտվել «The Washington Post»-ը։

Պարբերականը կարծում է, որ Ամերիկայի ղեկավարի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հետաձգվում է Սպիտակ տան դիրքորոշման պատճառով։ Թրամփը ցանկանում է, որ Կիևն ընդունի իր միջամտության փաստը 2016 թվականի ԱՄՆ ընտրություններում։ Ավելին, նա ակնկալում է, որ ուկրաինական իշխանությունները կկրկնեն այդ գործողություններն՝ այս անգամ հանդես գալով իր կողմից:

Թրամփին օգնելու համար Կիևը պետք է հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի դեմ, որը կդառնա ԱՄՆ ներկայիս նախագահի հիմնական մրցակիցն ընտրական մրցավազքում: Ըստ WP-ի՝ դրան հասնելու համար Թրամփը դիմել է բացահայտ շանտաժի ՝ սառեցնելով Կիևին ռազմական օգնությունը:

Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ Թրամփը ցանկանում է այնպես անել, որ Ուկրաինային հատկացվող միջոցները լավագույնս օգտագործվեն Սպիտակ տան շահերի տեսանկյունից: Վերանայման ընթացքում ռազմական բյուջեից գումարները սառեցվել էին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից