Քաղաքական Միջազգային 

Ինչ վնասներ է կրել աշխարհը «Թրամփի կապրիզներից»

 

 

ԱՄՆ ներկայիս վարչակազմի անորոշ առևտրային քաղաքականությունը ՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, որն առաջին հերթին տեսանելի է Չինաստանի հետ առևտրային պատերազմում, կհանգեցնի համաշխարհային տնտեսության մեծ կորուստների: Ըստ «Reuters» գործակալության, 2020 թվականի սկզբի հնարավոր վնասը գնահատվում է համաշխարհային ՀՆԱ-ի մեկ տոկոսի չափով:

Այժմ համաշխարհային ՀՆԱ-ն կազմում է մոտ 85 տրիլիոն դոլար, որից 20 տրիլիոն դոլարը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին: Այսպիսով, Թրամփի գործողությունների հետևանքով ԱՄՆ-ին պատճառված վնասը կազմում է մոտ 200 միլիարդ դոլար, իսկ ամբողջ աշխարհին՝ 850 միլիարդ դոլար:

ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի փորձագետները վերլուծել են լրատվամիջոցների հաղորդումները և պարզվել, որ վերջին անգամ նման անորոշություն առաջացել է 1970-ական թվականներին: Ապագայում անորոշությունը հանգեցնում է նրան, որ ձեռնարկությունները նվազեցնում են արտադրության տեմպը, իսկ ներդրողները ռիսկի չեն դիմում:

Այս իրավիճակի հիմնական նախաձեռնողը, վերլուծաբանների կարծիքով, Թրամփի անկանխատեսելի գործողություններն են, երբ հաճախ ընդունվում են որոշումներ առանց խորհրդատվության կամ զգացմունքների ազդեցության տակ: Օրինակ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Չինաստանը պատասխանեց ներմուծման համար իր դեմ կիրառված 300 միլիարդ դոլար մաքսատուրքին, որից հետո Միացյալ Նահանգները հայտարարեց, որ տուրքերը կբարձրացնի՝ հասցնելով այն 10-15 տոկոսի: Սպիտակ տան աղբյուրները նշում են, որ Թրամփին դժվարությամբ հաջողվեց համոզել, որ դրանք չկրկնապատկվեն:

Նույն շարքից