Հասարակություն 

Էդմոն Մարուքյանը քաղաքական ենթատեքստի առկայության վտանգ է տեսնում Ստյոպա Սաֆարյանի հեռախոսը գողանալու մեջ

«Սիրելի՚ քաղաքացիներ,

Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, երեկ երեկոյան իր տան մոտ հարձակման է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ փոխանցված տեղեկությունների` հարձակում գործած երկու անհայտ անձիք խլել են պարոն Սաֆարյանի հետախոսն ու հեռացել:

Նկատի ունենալով իր քաղաքական գործունեությունը` այս միջադեպում տեսնում եմ քաղաքական ենթատեքստի առկայության վտանգ և խստիվ դատապարտում նման հանցավոր քայլը:

Սա անհարիր է մեր հասարակության որդեգրած սկզբունքներին ու կոպտորեն խախտում է դրա կառուցակարգերը։

Դիմում եմ իրավապահ մարմիններին` համակողմանի քննություն անցկացնելու, հանցագործներին ու նրանց կատարածի մոտիվը բացահայտելու համար»:

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։

Այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք մոտեցել են իրեն, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

Նույն շարքից