Միջազգային Հասարակություն 

Պուտինը հիշեցրել է, որ պայքարում է թմրանյութերի առցանց գովազդի դեմ

 

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրավապահները պետք է հիշեն սոցցանցերում թմրանյութեր գովազդելու ժամանակակից մեթոդների մասին՝ կասկած հայտնելով կիբերոստիկանություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ պետության ղեկավարի, դա պետք է արվի գործող ուժային կառույցների մասնակցությամբ և այդ մասին նա անպայման կասի Ռուսաստանի Ներքին գործերի ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին։

«Չգիտեմ, արդյո՞ք պետք է կիբերոստիանությունը։ Ներքին գործերի նախարարությունը պետք է հաշվի առնի, որ հանցագործներն օգտագործում են ժամանակակից մեթոդներ թմրանյութերի մասին գովազդները տարածելու համար»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հեռուստակամուրջի ժամանակ Պուտինը խոսեց Ռուսաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին՝ նշելով, որ դեմ է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղմմանը:

Ըստ պետության ղեկավարի, անհրաժեշտ է ոչ թե վերափոխել թմրամիջոցների դեմ պայքարի օրենսդրությունը, այլ կատարելագործել ոստիկանության ծառայողների աշխատանքի վերահսկողությունը: Նրա կարծիքով այդպես հնարավորություն չի լինի կեղծել քրեական գործերը և մարդկանց բանտ նստեցնել: Նախագահը որպես օրինակ բերեց լրագրող Իվան Գոլունովի գործը։

Նույն շարքից