Համացանցում տարածվել է «The Guardian»-ի 2009 թվականի մի հրապարակում շոտլանդացի զինծառայողների մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է մտերիմ ընկերներ Քևին Էլլիոտին և Բարրի Դելանին:
Ծառայության ընթացքում մի օր տղաները պայմանավորվում են՝ եթե իրենցից մեկը մահանա մարտի ժամանակ, մյուսը պարտավորվում է վերջինիս հուղարկավորությանը ներկայանալ ամենավառ կանացի զգեստով, որը կգտնի:
Օրեր անց մարտական գործողությունների ժամանակ ընկերներից Քևինը զոհվում է:
Ընկերոջ հուղարկավորության օրը Բարրին գնում է կանաչ գույնի շրջազգեստ, վարդագույն զուգագուլպաներ, խմում ընկերոջ սիրելի խմիչքից մի բաժակ ու շարժվում դեպի գերեզմանոց:
Քևին ազգականները տեղյակ են եղել ընկերների պայմանավորվածության մասին:
Հավելենք՝ երբ պատվո շքախումբն արձակել է ավանդական կրակոցները, Բարրին չի կարողացել զսպել արցունքները, ծնկի է եկել ու սկսել արտասվել: