Պլաստիկ վիրահատություններից կախվածություն ունեցող ամերիկուհին ծախսել է 500 հազար դոլար, որպեսզի նմանվի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Daily Mail»-ին։
Իր նպատակի համար 27-ամյա Ջենիֆեր Պամպլոնան ենթարկվել է 20 վիրահատության, մասնավորապես` հետույքի, կրծքերի և շուրթերի մեծացում, 8 կողոսկրերի հեռացում և քթի 2 վիրահատություն։
Պրոցեդուրայից հետո Ջենիֆերի մոտ առաջացել է ալերգիկ ռեակցիա՝ շուրթերն այտուցվել են․ «Երբ ես տեսա արդյունքը, չէի կարողանում հավատալ աչքերիս՝ սարսափելի տեսք ունեի։ Բերանս նման էր ձկան բերանի»,-պատմել է նա։
Երկու օր անց ցավը դարձել է անտանելի և ամերիկուհին վերադարձել է կլինիկա՝ խնդրելով հեռացնել նյութը, որի միջոցով մեծացրել են վերջինիս շուրթերը․ «Հիմա իմ շուրթերը նման են ծեր կնոջ շուրթերի։ Կախվածության պատճառով վնասեցի և՛ ինձ, և՛ առողջությունս»,-ավելացրել է նա։