Հասարակություն 

Դնեպրի քաղաքապետը հաղթել է Զելենսկիի հետ «գրազը»

 

 

Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտնել է, որ հաղթել է «գրազը» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Украина.ру» տեղեկատվական պորտալը նշում է, որ Ֆիլատովը դեռևս հուլիս ամսին խոստացել էր հրաժարական տալ, եթե քաղաքի կենտրոնական կամուրջը չվերանորոգվի մինչև սեպտեմբերի 14-ը։ Իսկ արդեն այսօր քաղաքի ղեկավարը հայտնել է շինարարական աշխատանքների ավարտի մասին։

«Ո՞վ հաղթեց «գրազը»։ Այն հաղթեց միայն Դնեպրը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆիլատովը։

Քաղաքական գործիչը նշել է, որ պատրաստ է հրաժեշտ տալ իր պաշտոնին հենց վաղը։ Մասնավորապես, Ֆիլատովը խոստացել է հրաժարական տալ, երբ քաղաքում կկառուցվի նոր օդանավակայան։

Որպես խորհրդանշական քայլ, վերջինս բազկաթոռ է դրել կամուրջի վրա, որին նստած գրազ է եկել Զելենսկիի հետ։

Նույն շարքից