Կանադայի Սթիթսվիլ շրջանի բնակիչներն ավելի ու ավելի հաճախ են հանդիպում տարօրինակ վարքագծով ջրարջերի, որոնց պահվածքն ավելի շատ նման է ալկոհոլային թունավորման: Այս մասին հայտնում է «CBS News»-ը՝ հղում անելով տեղի բնակիչներից մեկին։
«Նա հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Ճոճվում էր և դժվարությամբ էր կարողանում քայլել։ Նրա հետ ինչ-որ բան այն չէր»,-պատմել է կինը, ով հայտնաբերել է ջրարջին։
Դեպքից մի քանի ժամ անց բնակիչը դիմել է Կենդանիների պաշտպանության ծառայություն, և կենդանուն տարել են հետազոտման։
Ավելի ուշ պարզվել էր, որ Սթիթսվիլ շրջանի բնակիչները նույնպես տեսել են նմանատիպ պահվածքով ջրարջերի։
Քարլթոնի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Մայքլ Ռանցն ասել է, որ տարօրինակ վարքի պատճառներից մեկը կարող է լինել ծառերից ընկած մրգերը։ Դրանց հյութը կենդանիների մոտ հարբեցողություն է առաջացնում:
Ռանցը խորհուրդ է տվել նաև չփորձել ուշքի բերել կենդանիներին։ Նրա խոսքերով ավելի լավ է թողնել, որպեսզի նրանք քնեն։
— CBC Ottawa (@CBCOttawa) September 6, 2019