Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները հայտարարել է, թե Ռուսաստանի գլխավոր խնդիրն այն է, որ երկիրը ղեկավարում են խորհրդային շրջանի մարդիկ։ Այս մասին հայտնում է Լենտան։
Պոզներն ընդգծել է, որ խորհրդային տարիների մարդիկ մեկ այլ, այլևս գոյություն չունեցող հասարակության «արտադրանք» են և իրենց սովետական մտածողությամբ փորձում են կառավարել իրենց անծանոթ հասարակությանը, ինչը նրանց մոտ չի ստացվում․ «Մինչև նրանց չփոխարինեն բոլորովին նոր և այլ հանգամանքներում ձևավորված մարդիկ, երկիրը դժվարություններ կունենա»,-ասել է Պոզները:
Ավելի վաղ Պոզները հայտարարել էր, որ Ռուսաստանում մտավորականությունը ոչնչացվել է 20-րդ դարի ընթացքում: