Սեպտեմբերի 5-ին, Մեքսիկական Սինալոա նահանգի Կուլյական քաղաքում ջրհեղեղի հետևանքով մահացել է մի աղջիկ, որի մահվան կադրերը տեսանկարահանել է փողոցում տեղադրված տեսախցիկները։ Այս մասին հայտնում է vesti.ru-ն։
Առատ անձրևների պատճառով տեղի բնակիչները տևական ժամանակ պայքարել են ջրի հոսքի դեմ։
Ըստ երևույթին, աղջիկը փորձել է մոտենալ այն կանանց, որոնք փորձել են փրկվել բռնվելով մեքենայից, որը կանգ էր առել հեղեղված ճանապարհի մեջտեղում: Ինչ-որ պահի նա փոխել է ուղղությունը, և մի քանի վայրկյան անց ջրի հոսքը քշել է վերջինիս։