Երեկ՝ սեպտեմբերի 6-ից, ժամը 21:00-ից Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Վարդենիսի և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատների ավելի քան 20 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Վարդենիսի բաժնի մի քանի ծառայությունների 30-ից ավելի աշխատակիցներ, Վարդենիսի ոստիկանապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև Կուտական գյուղի մեծ թվով բնակիչներ՝ գյուղապետի գլխավորությամբ և Սոթքի հանքի անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ շարունակում են Կուտական գյուղի բնակիչ, 15-ամյա Արեգա Մ.-ի որոնողական աշխատանքները:
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային երեկվանից որոնում են, որոնողական աշխատանքներն էլ մինչ այժմ շարունակվում են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները, ոստիկանները, գյուղացիները ու Սոթքի հանքի ծառայողները, բառիս բուն իմաստով, որոնողական աշխատանքներ են կատարել մի քանի կիլոմետր շառավղով:
Մանրամասն՝ shamshyan.com