Քաղաքական Միջազգային 

Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանին խորհուրդ է տվել գործել «նորմալ երկրի պես»

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Ռուսաստանին խորհուրդ է տվել գործել «նորմալ երկրի պես»՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար: Այս մասին նա ասել է Փարիզում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Էսպերն ասել է, որ Ռուսաստանն այժմ նպաստում է անկայունությանը՝ խախտելով հարևանների տարածքային ամբողջականությունը: Եվ Միացյալ Նահանգների հետ միասին աշխատելու համար անհրաժեշտ է փոխել պահվածքը, մասնավորապես, կենտրոնանալ ոչ թե երկրների միջև եղած տարաձայնությունների վրա, այլ նրա, թե ինչպիսին են նրանց դիրքերը:

«Լավ կլինի, եթե Ռուսաստանը կարողանա դրսևորել իրեն որպես ավելի նորմալ երկիր, որը կիսում է արևմտյան արժեքները, որոնք կիսում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մեր մյուս դաշնակիցները՝ համաձայն մեր կայացրած կանոնների»,-ասել է նա։

Էսպերն ավելացրել է, որ Միացյալ Նահանգները նպատակ ունի Ռուսաստանին դնել ավելի լավ ուղու վրա, որպեսզի երկրները կարողանան համագործակցել հանուն ընդհանուր տնտեսական բարգավաճման՝ նպաստելով արժեքների և հետաքրքրությունների զարգացմանը:

Նույն շարքից