Քաղաքական Միջազգային 

Զելենսկին խոսել է Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Լենտան։

«Ես գտնում եմ, որ առաջին փուլն ավարտվել է: Պետք է հաստատեմ, որ ես՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն արեցինք այն ամենը, ինչը խոստացել էինք՝ չփոխելով մեր մեջ եղած պայմանավորվածությունները»,-ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Ռուսաստանը և Ուկրաինան «35-ը 35»-ի բանաձևի համաձայն փոխանակվել են պահվող անձանցով։

Ուկրաինայի քաղաքացիներն ուկրաինական An-148 ինքնաթիռով վայրէջք են կատարել Կիևում, իսկ Ռուսաստանի քաղաքացիները Վնուկովո օդանավակայան են ժամանել Ту-204 հատուկ չվերթի «Ռուսաստան» ինքնաթիռով։

Փոխանակումը տեղի է ունեցել «35-ից 35» բանաձևի համաձայն: Այն սպասվում էր օգոստոսի 30-ին, բայց տեղի չունեցավ անհայտ պատճառով: Դրանից հետո Կիևում վստահեցրեցին, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորված է, և փոխանակման ընթացակարգը բանակցությունների փուլում է:

Նույն շարքից