«Analitik.am կայքն «Ադեկվադ» նախագծի առաջին իսկ եթերից հարթակ տրամադրեց հաղորդաշարին:
Հաշվի առնելով այն, որ այդ ժամանակահատվածում բավականին դժվար էր տարբերվող, այլ կարծիքի գոյությունն անգամ, որպես ԶԼՄ չէի կարող նորաստեղծ նախագծին չաջակցել ամեն կերպ:
ԶԼՄ-ի կարևորագույն առաքելություններից է նաև այն, որ հնարավորություն տա բոլոր տիպի գաղափարներին, կարծիքներին հասարակության բոլոր շերտերին լսելի դառնալ:
Ես ուրախ եմ, որ «Ադեկվադ»-ն այսօր արդեն քաղաքական հայտ է ներկայացրել՝ ևս մեկ տեսակետով համալրելով քաղաքական դաշտը:
Հաջողություն եմ մաղթում «Ադեկվադ»-ի իմ ընկերներին»:
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը