Հասարակություն 

Արցախում պետք է լինեն փոփոխություններ, վերականգնվի արդարության զգացումը. քաղաքացիների սպասումները` ՏԻՄ ընտրություններից /տեսանյութ/

Tert.am-ը հարցում է կատարել Ստեփանակերտում ընթացող ընտրություններից ակնկալիքների մասին և պարզել՝ բնակիչները ամենակարևորը համարում են խաղաղությունը և արդարությունը:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի 228 համայնքներում, այդ թվում` Ստեփանակերտում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

«Ոչ միայն Ստեփանակերտում, այլ ամբողջ Արցախում պետք է լինեն փոփոխություններ, վերականգնվի արդարության զգացումը, վստահություն ձևավորվի իշխանությունների նկատմամբ, որը, ցավոք, վերջին տասնամյակում խաթարվել է: Չնայած որոշակի աշխատանքներ իրականացվել են, բայց դա բավարար չէ, քանի որ հանրությունը սպասում է  լուրջ փոփոխությունների»,-ասաց բնակիչներից մեկը և նշեց, որ այս ընտրությունները պետք է առաջին քայլը լինեն համակարգային փոփոխության համար:

«Արդարություն, պարզություն, մաքրություն է պետք»,-կարևորեց մեկ այլ ընտրող:

Ստեփանակերտի թիվ 1-ի 4 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Սամվել Եվրյանն էլ նշեց, որ ընտրողների կողմից բավական ակտիվություն է նկատվում: «Սպասումները կապված են քաղաքի գեղեցկության, տանիքների կառուցման, ճանապարհների, կանաչապատման հետ»,-ասաց նա:

Նույն շարքից