Հասարակություն 

Արցախում ընտրողների թիվը՝ ժամը 14։00-ի դրությամբ

Արցախի Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 41735 ընտրող:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության 228 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 103010 ընտրող։

Նույն շարքից