Հասարակություն 

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքին վերաբերող

Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։ Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։
Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները։

Հիշեցնենք, որ երեկ վերոնշյալ համալիրում տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը, և հավանաբար հենց այդ հարսանիքի ժամանակ եղած հրավառության մասին է խոսքը: 

Նույն շարքից