Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.
«Ինչո՞ւ կարող է Երևանում գոյություն ունենալ Ֆրանսիայի հրապարակ, անցկացվել եվրոպական օրեր, նշվել Հելուին, անցկացվել նույնիսկ ադրբեջանական ֆիլմերի փառատոն և այսպես շարունակ, բայց չի կարող նշվել Մոսկվայի օր և սա այն դեպքում, երբ Մոսկվայում ավելի շատ հայ է ապրում, քան, ասենք, Փարիզում:
Շատ նորմալ և դրական եմ համարում բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են այս կամ այն երկրի հետ բարեկամական հարաբերությունների, հասարակական ջերմ մթնոլորտի ձևավորմանը:
Կոնկրետ Մոսկվայի օրվան նվիրված միջոցառումների շարքը, բացառապես Հանրապետության հրապարակում տեղադրվածից, համարում եմ հրաշալի գաղափար: Իսկ ինչո՞ւ չպետք է Երևանում նշվի Մոսկվայի օրը, իսկ ինչո՞ւ չպետք է մենք փորձենք հասարակական տիրությում հայ-ռուսական բարեկամություն զարգացնել, իսկ ո՞վ ասեց, որ նույն հաջողությամբ մի օր էլ Մոսկվայում չի նշվի Երևանի օրը»: