Սեպտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 11:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 8 փրկարար, ոստիկանության 10 աշխատակից և տեղի 10 բնակիչ:
Ժամը 20:20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան և գյուղի 20 բնակիչ:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:42-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ազատ հերթափոխից 8 փրկարար:
Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: