Դեռևս չեն հրավիրել, կարծում եմ, որ կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ: Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք իրեն հրավիրել են ՀՀ ԱԺ ապրիլյան հարցերով քննիչ հանձնաժողով:
Մնացականյանը նշել է, որ որևէ անհանգստանալու առիթ չկա, ինքը չի կարծում թե որևէ արտառոց դեպք է տեղի ունեցել:
Ինչ վերաբերում է 2020 թվականի նախագահական ընտրություններին և խոսակցություններին, թե իրավիճակն արդեն այսօր լարված է, Մնացականյանն ասել է, որ որևէ լարված բան չի տեսնում. «Լարվածություն չի կարող լինել: Այսօրվա ՏԻՄ ընտրությունները, կարելի է ասել, մեզ համար նախապատրաստական միջոցառում են: Մենք այն կդիտարկենք բոլոր առումներով: Եթե շտկելու բաներ լինեն, կանենք: Դա հատկապես վերաբերում է ցուցակներին»: