Հասարակություն Սպորտ Տեսանյութեր 

Եվրո-2020-ի ժամանակ Ալբանիայի հիմնի փոխարեն հնչեցրել են Անդորրայի հիմնը և ներողություն խնդրել Հայաստանից /տեսանյութ/

analitik.am

 

 

 

Փարիզում կայացած Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Ֆրանսիա-Ալբանիա խաղից առաջ հյուրընկալվող թիմի համար հնչել է Անդորայի հիմնը: Համապատասխան տեսանյութը տարածվել է համացանցում, հայտնում է Life-ը։

Ալբանացիները հրաժարվել են խաղալ, մինչև չհնչի ճիշտ հիմնը։ Սխալի պատճառով խաղը հետաձգվել է 7 րոպե։ Ի վերջո Ալբանիայի հիմնը գտել են և միացրել։

Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ։ Ֆուտբոլային մեկնաբանը ներողություն է խնդրել հայ երկպագուներից և կոչ է արել հարգել հայկական հիմնը։ Սակայն հետո, հասկանալով, որ կրկին սխալվել է, ուղղել է այն` ասելով` ոչ թե Հայաստան, այլ` Ալբանիա։

Հանդիպումն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով` 4:1 հաշվով

Նույն շարքից