Տեսանյութեր Հասարակություն 

Պուտինը դիտել է հին հայկական «Բերդը» Մոսկվայի օրվան նվիրված միջոցառմանը /Տեսանյութ/

Նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել են Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներ. Մոսկվան նշում է իր 872-ամյակը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի ազգային մշակույթը ներկայացնող ստեղծագործական խմբեր։

Տեղի բնակիչների և հյուրերի համար հնչել է նաև հայ անվանի գրող Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը հայերեն և ռուսերեն լեզուներով: Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյան կրտսերի կատարմամբ դուդուկի ներքո հանդես են եկել «Հայաստանի ծաղիկներ» պարային համույթը, որը ցուցադրել է հնագույն հայկական «Բերդ» պարը:

Մոսկվայի օրվան նվիրված համերգին ներկա են եղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Իր խոսքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է բնակիչներին և այցելուներին տոնի կապակցությամբ:

Նույն շարքից