Հասարակություն 

Ռուս մարմնամարզիկն ուշագնաց է եղել ելույթի ժամանակ

Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի քառակի չեմպիոն ռուսաստանցի Ալեքսանդրա Սոլդատովան կորցրել է գիտակցությունը Պորտուգալիայում կայացած մրցաշարի եզրափակիչ փուլում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է վերջինիս անձնական մարզիչը՝ Աննա Դյաչենկոն:

«Սաշան ասաց, որ այս մրցաշարում նա ավարտել է ելույթը: Մարզումներից հետո նրա ինքնազգացողությունը վատացավ: Նա կորցրեց գիտակցությունը, միակ ճիշտ որոշումը ելույթը դադարեցնելն էր»,-ասել է Դյաչենկոն:

Մարզիչի խոսքերով, որոշումն այն մասին, թե արդյո՞ք Սոլդատովան կկարողանա մասնակցել Աշխարհի գավաթին, կկայացնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովան: Միևնույն ժամանակ նշվում է, որ խոսքն այն մասին չէ, թե վերջինս ավարտում է կարիերան։

Նույն շարքից