Հասարակություն 

Վնասվածք ստացած և զոհված զինծառայողների մասին նախագիծն օրակարգ չընդգրկվեց

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է փոխհատուցում տալ այն զինծառայողին, ով ծառայության ընթացքում ոչ մարտական գործողությունների ժամանակ վնասվածք է ստացել:

Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Գևորգ Գորգիսյանը՝ հիշեցնելով գործող կարգի մասին, որի համաձայն, փոխհատուցում է տրամադրվում միայն այն զինծառայողներին, ովքեր վիրավորվում են ստացել մարտական գործողությունների ժամանակ:

Գործող կարգի համաձայն, մարտական պայմաններում զինվորի զոհվելու դեպքում փոխհատուցումը ստանում է վերջինիս ընտանիքը: «ԼՀԿ»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինվորների ընտանիքներին, ովքեր զոհվում են ոչ մարտական գործողությունների ժամանակ:

Նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ համապատասխան հանձնաժողովում: Որպեսզի այն ընդգրկվեր ԱԺ լիագումար նիստի օրակարգում, անհրաժեշտ էր մեծամասնության ձայնը: Սակայն պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց հարցն օրակարգ ընդգրկելուն:

Դեմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունը, կողմ` «ԼՀԿ»-ն ու «ԲՀԿ»-ն:

Նույն շարքից