Դալլասի բնակիչ Թևոն Ուորլակը վնասել է Ուոլ Սթրիթից երկու թաղամաս այն կողմ գտնվող «Հարձակվող ցուլի» բրոնզե արձանը: Այս մասին հայտնում է «CBS New York»-ը:
Տղամարդը մի քանի անգամ լարային գործիքով հարվածել է ցուլին և վնասել նրա աջ եղջյուրը: Ոստիկանները ձերբակալել են հարձակվողին, նրան սպառնում է մեղադրանք՝ վանդալիզմի մեջ:
«Հարձակվող ցուլ» քանդակը Նյու Յորքի և Ուոլ Սթրիթի ամենահայտնիներից մեկն է: Այն տեղադրվել է 1989 թվականին քանդակագործ Արտուրո դի Մոդիկայի կողմից: Ցուլը խորհրդանշում է ագրեսիվ ֆինանսական լավատեսությունն ու բարգավաճումը:
https://twitter.com/Manny_Alicandro/status/1170531726084464641