Քաղաքական 

Լավ չի լինելու, եթե Ամուլսարի հարցում ժողովրդին չլսեն. Ծառուկյանը պատրաստ է փակել իր հանքարդյունաբերությունը

Հիմա ամենակարևոր խնդիրը ժողովրդին լսելն է։ Եթե ժողովուրդը համաձայն չէ, հանքը չպետք է բացել: Ժողովուրդն է այնտեղ ապրելու, ինքն է որոշելու, երբ համաձայնություն լինի հանքը կարող են բացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե հանքը բացվի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ լավ բան չի լինի. «Ո՞նց կարող ենք ժողովրդի կարծիքը հաշվի չառնել»:

Ծառուկյանի խոսքերով, իշխանությունը տեսնում է, որ խնդիրներ կա, դրա համար պետք է լիարժեք ուսումնասիրություններ կատարվեն, արդյունքները ներկայացնեն ժողովորդին. «Մեր պատգամավորները կանգնած են ժողովրդի կողքին: Սակայն ժողովրդին պետք է ներկայացվեն ուսումնասիրությունների արդյունքները»:

ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ ունի երկու հանքարդյունաբերություն. «Եթե ժողովուրդը դեմ լինի, իմ կառավարիչները հարցերը չկարգավորեն, դրանք կփակվեն: Բացի դրանից, մեզ մոտ ցիանիդ չի օգտագործվում: Ամեն դեպքում, եթե ես իմանամ վնաս կա, կփակեմ»:

Նույն շարքից