Հասարակություն Բարի օր 

«ՎԵՏՕ»-ն հնարավորություն է տալիս մարդկանց իմանալ «Սորոսի գրասենյակից փող կպցնող ու հայրենիքը վաճառող տականքներին»․ Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ»-ն կրկին ակցիա է անում «Սորոսի» գրասենյակի դիմաց: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը. «Այսօրվանից նախաձեռնություն ենք սկսում: Մենք ճանապարհ չենք փակելու, գրասենյակի բնականոն գործունեությունը չենք խաթարի: Քանի որ հիմա ամեն ինչ պետք է բաց լինի, բաց պետք է լինի նաև «Սորոսի» գրասենյակը: Այս գրասենյակից դուրս են գալիս ու այնտեղ ներս են մտնում մարդիկ, ովքեր գրանտների դիմաց վաճառում են իրենց հայրենիքը: Մենք այս պահից սկսած պերմանենտ ակցիաներ ենք սկսում այստեղ: Աշխատանքային բոլոր ժամերին «ՎԵՏՕ»-ի ներկայացուցիչներով կգանք այստեղ, կնկարահանենք բոլոր նրանց, ովքեր ներս են մտնում ու դուրս գալիս: Քանի որ սա Բաց հասարակությունների հիմնադրամ է, ամեն ինչ պետք է բաց լինի: Հենց դրա համար է չէ՞ պայքարում Լարիսա Մինասյանը»:

Մալյանը նաև նշեց, որ հասարակությունը պետք է իմանա բոլոր նրանց, ովքեր վերոնշյալ գրասենյակից «փող կպցնելով», վաճառում են մեր ընդհանոր հայրենիքը. «Մենք մարդկանց կտանք այդ հնարավորությունն իմանալ, թե ովքեր են այդ տականքները, ովքեր երկու կոպեկի համար վաճառում են մեր հայրենիքը: Մենք գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ, ուզում ենք, որ դուք էլ իմանաք»:

Նույն շարքից