Հայաստան Քաղաքական 

ԼՀ խմբակցության առաջարկն ընդունվել է Արարատ Միրզոյանի կողմից

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում գրում է.

«Տեղեկացնում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկն ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցության կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում և այլ ինքնավար մարմիններում առանձին ներկայացուցիչ առաջադրելուն և ունենալուն։

Եվ, քանի որ այդ կարևոր առաջարկն ընդունվել է քաղաքական մեծամասնության կողմից, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն աջակցելու է նախագծի ընդունմանն ու հանձնաժողովի հրատապ ձևավորմանը»:

 

Նույն շարքից