Ռուսաստանի հանցագործ աշխարհի ղեկավար օրենքով գող Շաքրո Մոլոդոյն անհաջողության է մատնվել Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Գուլիի դեմ սկսած պայքարում: Քալաշովը փորձել է օրենքով գողերին համախմբել Սալիֆովի դեմ` որպես առիթ օգտագործելով Թուրքիայում տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցու թիմակից Վայրենի Արմանը (Ջումագելդիև) ծեծի ենթարկեց օրենքով գող Կվեժովիչին:
Քալաշովի բոլոր ջանքերը հակառակ արդյունքն են տվել, և Գուլիի հեղինակությունն ավելի է աճել: Ինչպես գրում է Պրայմ Կրայմը, այսօր Գուլին մտերիմ հարաբերություններ ունի Մերաբ Ջանգվելաձեի կլանի հետ: Վերջիններիս համախմբումը կնշանակեր մեծ թվով օրենքով գողերի համախմբում, ինչը հանգեցնելու էր Շաքրո Մոլոդոյի պարտությանը:
Ջանգվելաձեն Քալաշովի հետ զրույցում արդեն ասել է, որ Գուլիին եղբայր է համարում: Նա նաև ասել է, որ Քալաշովի խաղերն իրեն ձանձրացրել են: