Հասարակություն 

Հայտնի է, թե Ռուսաստանի որ քաղաքներում են ապրում ամենագեղեցիկ կանայք

«TurStat» տուրիստական ​​պորտալը՝ Գեղեցկության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է այսօր, ներկայացրել է Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ ապրում են ամենագրավիչ աղջիկները: Այս մասին հայտնոմ է Լենտան։

Ծառայության մասնագետները համացանցի օգտատերերի շրջանում հարցում են անցկացրել, թե ո՞ր քաղաքում են ապրում ամենագեղեցիկ կանայք։

Առաջատար է դարձել Մոսկվան, որի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 23 տոկոսը: Երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է, որին ընտրել են հարցվածների 10 տոկոսը, իսկ Նովոսիբիրսկը և Դոնի Ռոստովը ստացել են ձայների 6-ական տոկոս։

Մնացած հորիզոնականներում հայտնվել են Եկատերինբուրգը (5 տոկոս), Կազանը (5 տոկոս), Կրասնոյարսկը (5 տոկոս), Սամարան (5տոկոս), ինչպես նաև Կրասնոդարը, Սոչին, Օմսկը և Ուֆան, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 4-ական տոկոս ձայն:

Առավել գրավիչ կանանցով քաղաքների վարկանիշային աղյուսակը փակել են Վոլգոգրադը, Վորոնեժը, Կալինինգրադը, Նիժնի Նովգորոդը, Իրկուտսկը և Պերմը, հավաքելով 3-ական տոկոս:

Նույն շարքից