Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնվել է ամոթալի իրավիճակում։ Կառավարության նիստի ժամանակ, խոսելով վերջերս Լոնդոն կատարած իր այցի մասին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի անունով:
«Ես վերադարձա դեպի Լոնդոն շատ հաճելի ուղևորությունից, որտեղ հանդիպեցի վարչապետ Բորիս Ելցինի և ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ»,-ասել է Նեթանյահուն:
Նիստի ժամանակ նրա գործընկերները միանգամից ուղղել են սխալը, սակայն վերջինիս ծիծաղել է՝ ասելով, որ պարզապես ստուգել է նրանց ուշադրությունը: