Հասարակություն 

Պուտինի նախկին օդաչուն պատմել է ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ միջադեպի մասին

Նախագահական ինքնաթիռի նախկին հրամանատար, Ռուսաստանի Դաշնության առաջին դեմքերի անձնական օդաչու Վլադիմիր Ֆեդորուշկինը պատմել է օդանավում տեղի ունեցած արտակարգ միջադեպի մասին, երբ երկրի առաջնորդ Վլադիմիր Պուտինը շտապել է Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտնում է Life-ը։

«Եղանակը Մոսկվայում և Պետերբուրգում շատ վատն էր ինքնաթիռ վարելու համար, անդադար քամի էր, այն էլ` ուժեղ քամի: Իսկ մենք օդ էինք բարձրանում: Եվ արդեն 5-6 մետր բարձրության վրա հայտնվեցինք տուրբուլենտության գոտում»,-պատմել է Ֆեդորուշկինը:

«Բարձրացանք 9000 հազար մետր, և մեզ այնպես էր թափ տալիս, եթե ամրագոտիներ կապած չլինեինք, հաստատ գլխով կհարվածեինք առաստաղին»,-ասել է նա՝ նշելով, որ 40 տարվա աշխատանքային փորձառության ընթացքում տեղի ունեցածն ամենաբարդ դեպքն է եղել:

Վայրէջք կատարելուց հետո Պուտինն օդաչուին կանչել է և հարցրել՝ այդ ի՞նչ էր․ «Մի քիչ զրուցեցինք այդ թեմայի մասին: Իհարկե հաճելի չէր: Գծից դուրս գալու հավանականությունը 90 տոկոս էր, բայց մենք գլուխ հանեցինք»,- եզրափակել է իր խոսքը Ֆեդորուշկինը:

Նույն շարքից