Հասարակություն 

Միջոցներ են ձեռնարկվել մանկապարտեզի մոտ երեխաներին վախեցնող թափառող շների հարցով

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր էջում գրում է.

«Օրերս 91 մանկապարտեզ այցելող երեխաների ծնողների խնդրանքով դիմել էի քաղաքապետարանի աշխատակազմին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն տարածքի թափառող շների նկատմամբ, որոնք վախեցնում են երեխաներին և տեղի բնակչությանը։

Այսօր խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ի տնօրենից ստացա մանրամասն պատասխան-նամակ ձեռնարկված միջոցների վերաբերյալ և չեմ կարող լավին լավ չասել։

Համակարգային խնդիրների մասին խոսել և խոսելու ենք, բայց ինձ համար ոչ պակաս կարևոր է նաև աշխատակազմի մոտեցումը բարձրաձայնված խնդիրների նկատմամբ, ինչը այս օրինակով շատ դրական եմ գնահատում»։

Նույն շարքից