Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Chevrolet Corvette մակնիշի 99 ZX 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե հենասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հերթապահ խումբը՝ 1 մարտական հաշվարկով։
Մանրամասն՝ shamshyan.com