Հասարակություն Սպորտ 

Բոնուչին հրաժարվել է ներողություն խնդրել Հայաստանի հավաքականի հարձակվողից

analitik.am

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հրաժարվել է ներողություն խնդրել հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանից այն դրվագի համար, որը տեղի է ունեցել Հայաստան-Իտալիա մրցավեճում, որից հետո Կարապետյանը հեռացվել է դաշտից: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

Ֆինլանդիա-Իտալիա (1:2) խաղի նախօրեին Բոնուչին պատասխանել է իր հասցեին Կարապետյանի կողմից հնչեցրած մեղադրանքին։

«Նման բաներ պատահում են դաշտում, ես ներողություն խնդրելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Նույնիսկ չգիտեի, որ Կարապետյանին այդ խաղում արդեն նախազգուշացրել են: Ես նպատակ չունեի հասնել հեռացման: Արդեն արմունկի երկու կար ունեի, փորձեցի պաշտպանել դեմքս: Ինձ զայրացնում է, որ ստեղծվել է այսպիսի իրավիճակ, բայց ես դա ընդունում եմ: Եթե ​​իմ երկրի համար անցկացրեցի 91 հանդիպում, դա նշանակում է, որ ես ամեն ինչ արեցի թիմին օգնելու համար»,-Բոնուչիի խոսքերը մեջբերում «Calciomercato24.com»-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին կայացած Հայաստան-Իտալիա խաղի (1: 2) ընթացքում Ալեքսանդր Կարապետյանը հեռացվեց դաշտից ՝ Լեոնարդո Բոնուչիի հետ բախումից հետո: Գերմանացի մրցավար Դանիել Զիբերտը համարեց, որ հայ հարձակվողն արմունկով հարվածել է Բոնուչիին և նրան ցույց տվեց երկրորդ դեղին քարտը: Այնուամենայնիվ, տեսանյութի կրկնությունը դիտելուց հետո ֆուտբոլային մասնագետները հաստատեցին, որ Լեոնարդո Բոնուչին հստակ ձևացնում է:

Նույն շարքից