Հայաստան Քաղաքական 

Մեզ հետ Հանրապետականը շանտաժով չի խոսել, դուք ո՞նց եք խոսելու. ԲՀԿ-ականը` Իմքայլականներին

Եթե ես 100 դոլար ունեմ, այն հանում դնում եմ սեղանին, ոչ թե տանում եմ օֆշոր: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` անդրադառնալով Իմ քայլի պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը, որ Լիդիանն ամենաթափանցիկ աշխատող ընկերություններից է:

Բագրատյանը պատասխանեց նաև իմքայլական պատգամավոր Մանուկյանի հայտարարությանը, թե ինքը ՀԷԿ ունի: ԲՀԿ-ականը պնդեց, որ նման բան չկա` հորդորելով գտնել բոլոր ՀԷԿ-երի և հանքերի սեփականատերերին. «Ով սխալ է արել, կողծ փողեր է բերել, դատեք: Բայց ինձ հետ շանտաժի լեզվով պետք չի խոսել: Եթե այս երկրում մաքուր մարդ կա, մեկը ես եմ: Մեզ հետ շանտաժի լեզվով հանրապետականը չի խոսել, դուք ո՞նց եք խոսելու: Հարգանքով վերաբերվեք»:

Նույն շարքից