Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն սեպտեմբերին կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ «Նորմանդյան ձևաչափի» շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարող եմ ասել, որ կա նախաձեռնություն այն անցկացնել մոտակա ժամանակներս։ Համենայնդեպս նախագահ Զելենսկին պատրաստ է անել դա ոչ միայն մինչև դեկտեմբեր, այլ հենց այս ամիս»,-ասել է ԱԳ նախարարը։
Նրա խոսքերով սեպտեմբերին «Նորմանդյան քառյակի» հանդիպումը անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ձևաչափի բոլոր մասնակիցների հետ: