Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական եվ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը մշակելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`

1. ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերին նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Հավելված

 

Նույն շարքից