Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանն իր էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ ազատ, արդար ու թափանցիկ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ սատարելու համար: Խոստանում եմ լինել բոլոր Ստեփանակերտցիների քաղաքապետը և ձեր բոլորի օգնությամբ ու աջակցությամբ արդարացնել մեր բոլորի սպասելիքները:
Ամուր հավատով ես կարող եմ ապահովել ավելի բարեկարգ՝ մեր երազանքների Ստեփանակերտ քաղաքի առաջընթացը: ՍԱ ՔՈ՛ քաղաքն է…»: