Մինչ Հայաստանում տեղ ունեցած փոփոխությունները և Արա Բաբլոյանից առաջ, երբ ԱԺ նախագահն էր Գալուստ Սահակյանը, հատկապես լրագրողները կհիշեն, թե ինչպես վերջինս չէր կարողանում արտաբերել Վահե Էնֆիաջյանի ազգանունը:
Փաստորեն կյանքը բումերանգ է: Այսօր արդեն Էնֆիաջյանը չի կարողանում արտաբերել ամբիոնին մոտեցող պաշտոնյայի ազգանունը:
Այսօր ԱԺ նիստի ժամանակ, երբ ամբիոնի մոտ էր հրավիրվում Գիտության, կրթության, սպորտի, երիտասարդության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ԱԺ փոխխոսնակը նրան ներկայացրեց որպես «Անափիսոյան»:
Հարցի զեկուցումից հետո Էնֆիաջյանը կրկին արտաբերեց փոխնախարարի ազգանունը, այս անգամ` ճիշտ: