Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրին խելամիտ այլընտրանք չկա, Մոսկվան և Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանման աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ ՆՈվոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
«Պայմանավորվել ենք շարունակել փոխգործակցությունը՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի պահպանման նպատակով։ Այդ նպատակն այլընտրանք չունի, մենք ողջունում ենք դա։ Այն հաստատել է նաև Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել երեկ»,-նշել է Լավրովը։