«Ամիսներ առաջ մասնավոր ճանապարհներով փորձեցի պարզել մի քանի հարցերի պատասխաններ, բայց արդյունքի չհասա․
- «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից քանի՞սն են բանակում ծառայել եւ քանի՞սն են դասալիք։
- «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից քանի՞սն են նախկինում դատվել քրեական հոդվածներով, Ի՞նչ հոդվածներով եւ ո՞ր երկրներում։
- «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից քանի՞սն են համապատասխան մարմինների կողմից գրանցված որպես նարկոման։
- «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից քանի՞սն են համապատասխան մարմինների կողմից գրանցված որպես խրոնիկ ալկոհոլիկ։
Իմ լրագրող ընկերներին խնդրում եմ պաշտոնական դիմումներով պարզել այս հարցերի պատասխանները։ Հայրենիքը պարտավոր է ճանաչել, թե ովքեր են ուզում իրեն փրկել»։
Աղասի Ենոքյան